Տեառնընդառաջը Հայ եկեղեցու անշարժ տոներից է։ Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին
Տեառնընդառաջը Հայ եկեղեցու անշարժ տոներից է։
Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին։
Առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ:
Տոնը, սակայն, նշում են բոլոր քրիստոնյաները՝ իրար շնորհավորելով, խարույկ վառելով, մասնակցելով Ս. Պատարագին, անկախ այն հանգամանքից՝ ընտանիքում ունեն նորապսակներ, թե ոչ։
«Տեառնընդառաջ նշանակում է՝ Տիրոջն ընդառաջ, այսինքն՝ այն Աստծուն ընդառաջ գնալու հրավեր է:
Ի տարբերություն կռապաշտության՝ քրիստոնեության մեջ կրակը նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը: Այն ունի զտող, մաքրագործող հատկություն:
Խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով՝ դառնալով Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Այն որևէ կապ չունի հեթանոսության հետ: Մարդիկ համախմբվում են Լույսի շուրջ:
Խարույկի վրայով ցատկելը ժողովրդական ավանդություն է, խաղ: Ավանդույթն ազգային մշակույթի մաս է»:
Մեջբերումը https://www.qahana.am/ կայքից: