Բարի գալուստ Armenia Greek College <<ԵՐԵՎԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ>>-Ի պաշտոնական կայք

Կրթությունն ամենահզոր զենքն է աշխարհը փոխելու համար

Մասնագիտություններ

Կրթօջախում ուսուցանվող մասնագիտությունները հնարավորություն են ընձեռում կերտել աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ։

Աշխատակազմ

Մեր փորձառու դասախոսները կուսուցանեն ձեզ ձեր նախընտրած մասնագիտությունները ՝ օգնելով դառնալ որակյալ մասնագետներ

Միջազգային կապեր

Միջազգային կապերը հնարավորություն կտա ձեզ ուսումնասիրել արտասահմանյան փորձը և ստեղծել նոր կապեր

Դիմորդ

Ընդունելության կարգ
Փաստաթղթերի ցանկ
AGC - հայ հունական քոլեջ ( hay hunakan qolej )

Հայ-հունական քոլեջը հիմնադրվել է 1943թ. որպես` Սննդի արդյունաբերության տեխնիկում:   16.09.2002 թվականից ՀՀ ԿԳ նախարարի N 447-Մ հրամանով Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումը վերանվանվել է որպես Երևանի սննդի արդյունաբերության պետական քոլեջ: 15.05.2006 թվականից ՀՀ ԿԳ նախարարի 15.05.06թ. N 357-Ա հրամանով Սննդի արդյունաբերության պետական քոլեջը վերանվանվել է`  Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ: Շրջանավարտներին տրվում է ՀՀ պետական  դիպլոմ: Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հնարավորություն է տրվում մասնագիտական պրակտիկան անցկացնել Հունաստանի Հանրապետությունում, որոնց տրվում է համապատասխան  ուսումնական հաստատության վկայագիր:

հայ հունական քոլեջ, հայ-հունական քոլեջ, ինչպես դիմել հայ հունական քոլեջ, ինչպես դիմել հայ-հունական քոլեջ, ինչ է հայ հունական քոլեջն, հայ հունական քոլեջ

 

Հայ-հունական քոլեջ ընդունելության համար դիմորդները ներկայացնում են

Դիմորդը` Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`

1) դիմում,

2) 4 լուսանկար (3×4 չափի),

3) կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր  կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար),

5) հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ),

6) տեղեկանք հաշվառման վայրից,

7) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

8) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները՝ համապատասխան փաստաթղթերը

Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, քոլեջի հաշվեհամարին փոխանցում է 1000 (հազար) ՀՀ դրամ՝ նշելով իր ազգանունը, անունը։

Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

2007 թ.-ի վերջին CAPS-ը հայտարարել է մրցույթ, որի նպատակն է հաստատել ակադեմիական գործընկերություն Հայաստանի և ԱՄՆ-ի առաջադեմ կրթական հաստատությունների միջև: Ծրագրի նպատակն էր ժամանակակից ուսումնական ծրագրերի փոխանակման, դասավանդման նոր մեթոդների կիրառման, Հայաստանի աշխատաշուկայի կարիքների բավարարմանն ուղղված դասընթացների ներդրման, դասախոսությունների անցկացման, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների անցկացման հնարավորության ընձեռել: Ընտրության արդյունքնում մեր քոլեջը ճանաչվեց հաղթող և ընդգրկվեց այս նախաձեռնության մեջ: 
CAPS-ի Ակադեմիական գործընկերություն նախաձեռնության շրջանակներում, երկու տարվա ընթացքում, մենք չորս անգամ հյուրընկալել ենք ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի (Վիրջինիա Թեք) Հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի դասախոս` դոկտոր Մահմուդ Խանին: 
Մեր քոլեջում պրոֆեսոր Խանը վերապատրաստում է իրականացրել` Սննդի անվտանգություն, Մարկետինգը և իրացումը հյուրընկալության ոլորտում, Ծառայությունների կառավարում և Հաճախորդների սպասարկում թեմաներով:

Հայ հունական քոլեջ

Հարգելի’ այցելու,

Սիրով ողջունում եմ Ձեզ տասնամյակների պատմություն ունեցող քոլեջի պաշտոնական կայքում:

Մեր կրթօջախի առաքելությունն է կերտել արժանապատիվ քաղաքացիներ, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող նպատակասլաց, որակյալ ու բարեխիղճ մասնագետներ:

Հայ հունական քոլեջ

Արթուր Ղազարյան
Տնօրեն

Translate »