Без рубрики

Ուսանողները բացահայտեցին Հայաստանի հարավի անկրկնելի բնությունը
Քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում` օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության 2֊րդ և 4֊րդ կուրսերի և «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության 3֊րդ կուրսի ուսանողների կանգառն այս անգամ Սյունիքի մարզն էր, որը դարձավ յուրահատուկ կրթական և մշակութային ճամփորդություն։
Ուսանողները բացահայտեցին Հայաստանի հարավի անկրկնելի բնությունը, հարուստ պատմամշակութային ժառանգությունը, եղան Որոտնավանքում, Սուրբ Տրդատ եկեղեցում և Տաթևի վանքում, ներկայացրին գործնական դաս` Զբոսաշրջային ծառայությունների մատուցում` մասնագիտական հաղորդակցումը կազմակերպելով ռոսերեն, անգլերեն և հունարեն։
Այս այցելությունը նպաստեց նրանց գիտելիքների ընդլայնմանը, հայրենաճանաչության խորացմանը և ազգային արժեքների նկատմամբ հետաքրքրության ամրապնդմանը։
admin
0