Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ
«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն՝ հեռակա ուսուցմամբ
🔷Կրթության ձևը՝ հեռակա
🔷Կրթության հիմքը` միջնակարգ
🔷Ուսուցման համակարգը` վճարովի
🔷Մասնագիտությունը՝ Հանրային սննդի տեխնոլոգիա
🔷Որակավորումը՝ Տեխնոլոգ հանրային սննդի
🔷Տրամադրված տեղերի քանակը’ 20
🔷Ուսման տևողությունը՝ 3,5 տարի
🔷Ուսման վճարի չափը՝ տարեկան 165.000 դրամ
Ընդունելությունն իրականացվում է կրթության փաստաթղթի հիման վրա՝ մրցութային կարգով:
Ընդունելության դիմում-հայտ կարող եք ներկայացնել dimord.emis.am էլեկտրոնային հարթակի միջոցով մինչև ս.թ.նոյեմբերի 1-ից նոյեմբերի 25-ը՝ ժամը 18:00 ներառյալ:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԵՆ՝
📎4 լուսանկար (3×4 չափի)
📎փաստաթուղթ կրթության մասին
📎դիմորդի անձնագիրը և պատճենը
📎դիմորդի հանրային ծառայությունների համարանիշը (սոց․ քարտ)և պատճենը
📎արական սեռի դիմորդները՝ զինգրքույկ (կցագրման վկայական կամ ծառայության հետաձգումն արձանագրող փաստաթուղթ)
📎 1000 ՀՀ դրամի վճարման կտրոն (Կենտրոնական գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին՝ 900018001504):
Վճարում կարող եք կատարել ցանկացած բանկում կամ Հայփոստի բանժանմունքներում՝ նշելով դիմորդի ազգանունը, անունը և վճարման նպատակը՝ ընդունելության համար:
Հասցե ՝ Երևան, Արշակունյաց 40
Հեռախոս՝ 010 44 14 03
#հայհունականքոլեջ#ԵՀՀՊՔ#հեռակա#AGC
Տեսանյութը պատրաստվել է Բիզնես և Կրթություն Գործընկերություն Հիմնադրամի ֆինանսավորմամբ և հեղինակային իրավունքը պատկանում է -ին Business and Education Partnership Foundation -ին. շնորհակալ ենք: