Կարիերայի ստորաբաժանում

Ստորաբաժանման հիմնական նպատակն է՝

 

կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության, կրթության և ուղղորդման ծառայությունների մատուցման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու  կարիերայի պլանավորման  հմտությունների ձևավորմանը։

 

Ստորաբաժանման հիմնական գործառույթներն են՝

 

✔ ուսանողներին կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցում անհատական եղանակով

✔ ըստ անհրաժեշտության այցելուի անձնային որակների, նախասիրությունների, հմտությունների բացահայտում (տարբեր մեթոդներով)

✔ կրթության և ուսուցման, աշխատաշուկայի վերլուծությունների և կանխատեսումների մասին տեղեկատվության հավաքագրում և ուսանողների շրջանում հրապարակում

✔ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հմտությունների զարգացմանն խմբային (ոչ ֆորմալ) և անհատական ծառայությունների մատուցում

✔ թափուր աշխատատեղերի, կամավորական և հասարակական աշխատանքի որոնման հնարավորությունների ստեղծում, ծանուցում

✔ ակտիվ միջոցառումների կազմակերպում, ծանուցում

✔ ուսանողների, շրջանավարտների ուղղորդում ԶՏԿ-ներ

✔ սոցիալական գործընկերների ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվությսն կազմակերպման աշխատանքներում

✔ վարչական աշխատանքների իրականացում։

 

2017 թ-ից ստորաբաժանման պատասխանատուն Անի Բաղումյանն է։

Translate »