Բաց դասեր

Հայոց լեզվի ոճերը, տեսակները և գործառույթները

Մարտի 23-ին Երևանի հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ բաց դաս << Հայոց լեզու և խոսքի մշակույթ>> առարկայից, դասախոս՝ Ք. Ալեքսանյան: Դասի թեման՝ << Հայոց լեզվի ոճերը, տեսակները և գործառույթները >>: Դասը բացահայտեց ուսանողների գիտելիք-ների յուրացումը, դրանք կիրառելու կարողություններն ու հմտությունները: Այն ընթանում էր ուսանող-դասախոս համագործակցությամբ, խմբային աշխատանքի բաժանումով: Քարտեզագրում մեթոդով նշվեց լեզվի ոճերը, գործնական գրությունների և նամակների տեսակները: Չարլի Չապլինի նամակը դստերը՝ Ջերալդինային ներկայացվեց քառաբաժան մեթոդով: Կատարվեց աշխատանք տեքստի վրա: Նամակի մտքերը բաժանվեց պարբերությունների, առաջին քառաբաժանումում գրվեց գրելու շարժառիթը, մյուսում՝ նպատակը,երրորդում՝ բուն ասելիքը և վերջում նամակի ավարտը:
Դասը ընթանում էր Չապլինի ֆիլմերի համր ցուցադրությամբ, ցուցապաստառ՝ նվիրված դերասանին, ֆոտոնկարներ:
Վերջում հանձնարարվեց գրել նամակ Չապլինին:

Հայ հունական քոլեջ
Հայ հունական քոլեջ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում կայացավ քոլեջի հունարենի դասախոս Ռուզաննա Սանդոյանի կողմից կազմակերպված <<Ամանորը և Սուրբ Ծնունդը Հունաստանում>> խորագրով բաց դաս-միջոցառումը, որին մասնակցում էին <<Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում>> մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:
Միջոցառումն իր մեջ ներառում էր ոչ միայն երգեր, տեղեկատվություն հունական ամանորյա սովորույթների մասին, այլ նաև հատուկ ուղերձ, որը աշխարհին սեր ու խաղաղություն էր քարոզում, քանի որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը ընտանեկան և սիրո տոներ են: Միջոցառման վերջում մասնակիցներին և հյուրերին այցելեց Ձմեռ-պապիկը, որից հետո բոլորը միասին կտրեցին հենց ուսանողների ձեռքերով պատրաստված հունական արքայահացը՝ պարզելու համար, թե ում կընկնի արքայահացի մեջ եղած <<հաջողության մետաղադրամը>>:

ՏՈՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

Դեկտեմբերի 9-ին անգլերեն լեզվի դասախոս Աննա Հովհաննիսյանը կազմակերպեց անգլերեն լեզվով դաս-միջոցառում նվիրված Հայաստանի և Անգլիայի տոներին և ավանդույթներին:
Համեմատվում էին այն բոլոր տոներն ու ավանդույթները, որոնք գոյություն ունեն և’ Հայաստանում և’ Անգլիայում: Ուսանողները յուրաքանչյուր տոնին համապատասխան հանդերձանքով հանդիսավոր կերպով ներկայացնում էին բոլոր տոներն իրենց ավանդույթներով: Սրահում տիրում էր տոնական տրամադրություն: Յուրաքանչյուր տոնի վերաբերյալ կար հատուկ ձևավորված գեղեցիկ անկյուն: Պատերին փակցված էին տարբեր տոների ժամանակ ընդունված անգլերեն լեզվով բարեմաղթանքներ: Անցկացնում էին զուգահեռներ Հայաստանի և Անգլիայի միևնույն տոների միջև և առանձնացվում էին այն հատկանիշները որոնցով նրանք տարբերվում էին միմյանցից: Ներառված էին Նոր տարին, Սուրբ Զատիկը, Տիարն Ընդառաջը, Սուրբ Սարգիսը, Սուրբ Վալենտինը, Վարդավառը, և Հելոուինը:

Հայ հունական քոլեջ
Translate »