Без рубрики
Այց Հունաստան
Ս․թ․ մայիսի 26-ից հունիսի 1-ը ներառյալ Հայաստանում Հունաստանի Հանրապետության հյուպատոս պարոն
Էմմանուիլ Ասսիմակոպուլոսի հրավերով քոլեջի տնօրեն Ա․ Ղազարյանը, կարիերայի պատասխանատու Ա․
Բաղումյանը 27 ուսանողների հետ գործուղվել են հնագույն քաղաքակրթությունների մայրաքաղաք՝ Աթենք։
Գործուղման նպատակն էր՝
- հայ-հունական համագործակցության խորացումը,
- 2 պետությունների մշակույթների, կենցաղի, զբոսաշրջային, սպասարկման ոլորտների համեմատությունը,
- միջազգային որակավորման զբոսավարների անցկացմամբ վարպետաց դասերի մասնակցությունը,
- փորձի փոխանակումը։
Գործուղման 1-ին օրից սկսած՝ դեսպանատան կողմից մշակված հատուկ ծրագրում ներառված են եղել Աթենքի կենտրոնական մասը, արվարձանները, պատմամշակութային կոթողները։
Իրականացվել Է
- շրջայց Նեո Ֆալիրո շրջանում Ստավրոս Նիարխոսի բարեգործական ֆոնդի կողմից կառուցված Եվրոպայում խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ Ստավրոս Նիարխոս կենտրոնը (85 հազար ք/մ ընդհանուր մակերեսով, Ստավրոս Նիարխոսի զբոսայգով, Ազգային գրադարանով)։
- քաղաքային տուր տեսարժան վայրերով (Ազգային ժողով, նախագահի նստավայր, համալսարան, տուրիզմի նախարարություն, Ամալյա թագուհու զբոսայգի, Օլիմպիական խաղերի ամֆիթատրոն)
- շրջայց Ակրոպոլիսի տաճարներ,
- Ակրոպոլիսի՝ 2000-ից ավել նմուշներ պարունակող թանգարան։
Այցելություն
- լեգենդար Սունիոն հրվանդան,
- Պոսեյդոնի տաճար,
- Վուլիագմենի հանքային լիճ-բուժավայր։
- Աթենքի կենդանաբանական այգի
- մշակութային եւ սպորտային միջոցառումներով հայտնի Ֆլիսմոս Մարինա մեգազբոսանավերի ակումբ
- Պելեպոնես թերակղզի,
- Կորնթոս ջրանցք,
- Միկենայի բուգեր,
- Էպիդավրոս հնագույն քաղաք՝ թատրոնի ավերակներով,Ասկլեպիոսի տաճարով, հնագիտական թանգարանով։
- առողջարանային Տոլո քաղաք:
admin
0