Ամբիոնը կազմավորվել է, որպես տեխնիկական առարկաների ցիկլային հանձնաժողով, այնուհետև վերանվանվել` բնագիտության ամբիոն, այժմ՝ ընդհանուր բնագիտական և մաթեմատիկական առարկաների ամբիոն :
Ամբիոնի վերահսկողության տակ են գտնվում հետևյալ առարկաները.
Ամբիոնում ընդգրկված առարկաներից մի քանիսը դասավանդվում են քոլեջի բոլոր մասնագիտական խմբերում: Պարբերաբար թարմացվում են դասավանդվող առարկաների ծրագրերը և ուս. պլաները:
Ամբիոնում ընդգրկված բոլոր առարկաներից դասախոսները ունեն տեսական մեթոդական, հետազոտական աշխատանքներ:
Ամբիոնում ընդգրկված առարկաները դասավանդվում է ժամանակակից նորացված մեթոդներով` համալրված թեստային, լաբորատոր և գործնական աշխատանքներով:
Ամբիոնը հագեցած է կահավորված կաբինետ լաբորատորիաներով և համակարգչային դասասենյակով:
Ամբիոնի դասավանդող դասախոսները ղեկավարվում են նոր պետական ծրագրերով:
Երեք տարի անընդմեջ քոլեջում կազմակերպվել է «USAID VIRGINICE TECH» սեմինար պարապմունքներ, որոնց մասնակցել են ամբիոնի գրեթե բոլոր անդամները:
Բոլոր մասնագիտական առարկաներից քոլեջում գործում են կաբինետ-լաբորատորիաներ, որոնք հնարավորինս հագեցված են սարքավորումներով, գրականությամբ, դիդակտիկ նյութերով, որոնք պարբերաբար թարմացվում են: Ամբիոնում մեծ ուշադրություն է դարձվում գործնական աշխատանքների կատարմանը:
Ամբիոնի դասախոսները մեծ ուշադրություն են դարձնում իրենց մասնագիտական առաջընթացի զարգացմանը, ուսումնամեթոդական համալիրի հարստացմանը: Նրանք այդ նպատակով կազմել և կազմում են հետաքրքիր տեխնոլոգիական քարտեր, բաղադրատոմսերի հավաքածուներ, դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ։
Դրանցից են՝
«Ապուրներ»,
«Հունական խոհանոց»,
«Հայկական ավանդական խոհանոց»,
«Հասարակական սնունդ»
Հետազոտական մեծածավալ աշխատանքներ են կատարել «Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողները՝ իրենց դասախոսների ղեկավարությամբ: Այդ աշխատանքներից են «Սննդում օգտագործվող դեղաբույսերը», «Ազգային խոհանոցի պատմությունից», «Միջազգային խոհանոց», «Աշխարհի համերը»:
Ուսանողները մասնակցում են ՀՀ մարզերում, ինչպես նաև արտերկրում կազմակերպվող փառատոնների:
Յուրաքանչյուր մոդուլի ավարտին կազմակերպվում են գործնական կարողությունների, հմտությունների ստուգատեսներ:
Ուշագրավ էր վերջերս կազմակերպած «Դդմի փառատոնը», որին մասնակցում Էր Հունաստանի պատվիրակությունը դեսպանի գլխավորությամբ:
Քոլեջը միջազգային հասարակական կազմակերպությունների և գործատուների հետ ունի սերտ համագործակցություն: Այդ համագործակցության արդյունքում շատ ուսանողներ և դասախոսներ եղել են արտասահմանյան մի շարք երկրների համապատասխան քոլեջներում՝ հիմնականում փորձի փոխանակման նպատակով: Այդ երկրներից են Ռուսաստանը, Չեխիան, Էստոնիան, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, ուր մեր ուսանողները ներկայացրել են մեր ազգային խոհանոցը և հաճախ վերադարձել մրցանակներով, շնորհակալագրերով։